

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված «Ակվարիում» ֆիլմով Երևանում այսօր մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի ժյուրիի մրցանակին և BAFTA մրցանակին որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
Մարտի 2-7- ը բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա», մարտի 8-ից 10-ը` «Նաիրի» կինոթատրոններում: Փառատոնի կազմակերպիչն է Բրիտանական խորհուրդը՝ Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրույունից բացի փառատոնի շրջանակներում առաջիկա օրերին կկազմակերվեն նաև դասընթացներ և մրցույթներ, փառատոնը կշրջի նաև երեք մարզերում` առաջին անգամ ընդգրկելով հանրապետության տարբեր անկյուններում տեղակայված զորամասրը։
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիսատեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները»,- ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի համոզմանբ՝ ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի արվեստագետների մեկնաբանությունները ներկայացնելու ավելի ազդեցիկ և տպավորիչ միջոց քան կինոարվեստն է, թերևս դժվար է գտնել:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2013- ը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Միանալով այս նախաձեռնությանը՝ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը ներկայացնում է թեմային նվիրված ֆիլմեր։
Մարտի 11-ին Երևանում փառատոն փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարֆամետրաժ ֆիլմերի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: