Հասարակություն

Մազմանյանը դասադուլը որակում է անհիմն, արհեստածին և տգեղ բեմադրած սադրանք

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

[pro-player width=’615′ height=’30’ type=’sound’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/020313MAZMANYAN.mp3

Նախագահական ընտրություններին հետևած հետընտրական զարգացումների շուրջ  այսօր իր դիտարկումներն է լրագրողներին ներկայացրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։ Մասնավորապես, նա անդրադարձել է դասադուլի խնդրին: Բուհի ղեկավարի համար անընդունելի է դասադուլային շարժումը:

Ըստ ռեկտորի` ինստիտուտի դռները բաց են եղել ուսանողների համար, փակ` դրսի մարդկանց համար: Արդյունքում` ընդամենը 3 ուսանող է միացել դասադուլին, ասաց նա։
Արմեն Մազմանյանը բավականին կոշտ քննադատեց դասադուլի կազմակերպիչներին։ Ըստ նրա՝ այս տգեղ երևույթը վարվում է այն ուժերի կողմից, որոնք չեն պատկանում ուսանողական շրջանակներին:

Դասադուլը ռեկտորը որակեց անհիմն, արհեստածին և տգեղ բեմադրած սադրանք:

 

Back to top button