ԿարևորՀասարակություն

ՀՊՃՀ-ն դարձավ 80 տարեկան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2013 թվականը հոբելյանական է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համար: Լրանում է բուհի 80-ամյակը, որի կապակցությամբ բուհում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է այսօր Ազդարար նիստ-համերգով: Հանդիսավոր միջոցառումների պաշտոնական բացմանը: Մասնակցել են բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը, համալսարանի խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, համալսարանի շրջանավարտների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Շնորհավորելով բուհին հոբելյանի առթիվ, միջոցառման մասնակիցները ընդգծել են բուհի առանձնահատկությունների և կարևորության մասին, միևնույն ժամանակ հորդորել ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին արժանի լինել Պոլիտեխնիկին և էլ ավելի արժանավոր դարձնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Back to top button