Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու կուսակցության խորհրդի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատել է լուրը: Նրա խոսքերով, ամփոփվելու է նախագահական ընտրությունների արդյունքները, անդրադարձ է կատարվելու ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև հնարավոր կադրային փոփոխություններին: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհուրդը վերջին անգամ նիստ էր գումարել 2012 թվականի դեկտեմբերին:
մեկ րոպեից էլ քիչ