Հասարակություն
Թուրքահայության հանգանակած օգնությունը սիրիահայերին կհասցնի Կարմիր մահիկը


Թուրքահայ համայնքի կողմից հանգանակած օգնությունը՝ սնունդ եւ հագուստ, սիրիահայերին կհասցվի թուրք- սիրիական սահմանով Կարմիր մահիկի միջոցով, հաղորդում է Անատոլու գործակալությունը։
Թուրքիայի Կարմիր մահիկի նախագահ Ահմեդ Լյութֆի Աքարն ասել է, որ, նկատի ունենալով, որ հայերը հիմնականում բնակվում են Հալեպում եւ Դամասկոսում, օգնությունը տրվելու է Հալեպում հայոց եկեղեցու ներկայացուցիչներին։