Հասարակություն

Դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է խախտումների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 19-ին տարածած ամփոփագիրը։

Արդյունքում պարզվել է, որ որպես խախտում հիշատակվող 121 ծանուցումներից 52-ը պարունակում են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։ Դրանցից 41-ն ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ, իսկ մնացած 11-ը կրկնվող հաղորդումներ են, քանի որ նախկինում դրանց վերաբերյալ ահազանգեր դատախազությունը եւս ստացել էր եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։

Նույն ամփոփագրին կցված են եղել նաեւ ընտրական խախտումների վերաբերյալ տեսանյութեր, որոնցից 2-ը եւս հանձնարարվել է քննության առարկա դարձնել:

Դատախազությունից տեղեկացնում են նաեւ, քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) եւ 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։

Կարդացեք նաև

Back to top button