Բուլղարիայի վարչապետ Բոյոկ Բորիսովն այսօր հայտարարել է գործադիր մարմնի հնարավոր կազմալուծման մասին: «Եթե ժողովուրդը ցանկանում է, որ փողոցը ղեկավարի պետությունը, եկեք ընդառաջ գնանք այդ պահանջին: Ես այսօր կներկայացնեմ հրաժարականի դիմում»,-այսօր Բուլղարաիայի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Բորիսովը:
Հրաժարականի մասին որոշումն ընդունվել է Բուլղարիայում վերջին շրջանում տեղի ունեցած ժողովրդական հուզումների հետևանքով: Իսկ նախօրեին տեղի ունեցած ցուցարարների և ոստիկանների հետ բախումից հետո այսօր գործադիր մարմնի ղեկավարը կայացրել է վերջնական որոշում`հրաժարվել պաշտոնից: «Յուրաքանչյուր թափված արյուն մեզ համար անընդունելի է: Խորհրդարանի և ժողովրդի միջև արգելապատնեշով բաժանում չպետք է լինի: Մեր նպատակը ժողովրդից պաշտպանվելը չէ»,-իր մտադրությունը հիմանվորել է Բուլղարաիյի վարչապետը: