Հասարակություն
Վարդան Սեդրակյանը վստահ է, որ վաղն իրեն բոլորը կշնորհավորեն
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Քանաքեռ -Ջեյթուն վարչական շրջանում գտնվող 3/30 ընտրատեղամասում Էպոսագետ Վարդան Սեդրակյանը քվեարկել է կնոջ եւ որդու հետ: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է , որ վստահ է իր հաղթանակի համար եւ որ վաղն իրեն բոլորը շնորհավորելու են:
Լրագրողների հարցին, թե մասնակցել է արդյոք նախորդ նախագահական ընտրություններին եւ ում է քվեարկել, Վարդան Սեդրակյանն այսպես է պատասխանել. «2008 թվականին ես եղել եմ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում, դժվա՞ր է հասկանալ, թե ում եմ ընտրել»: