ԿարևորՎերլուծական

Սահմանային միջադեպերը ներքաղաքական գործոնի ազդեցության արդյունք են

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Սովորաբար, երբ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվում, հայ քաղաքագետներն ու վերլուծաբաններն ասում են, որ դա երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ որոշակի մեսիջ է: Այս ժամանակահատվածում որևէ հանդիպում նախատեսված չէ, ավելին՝ Սարգսյան-Ալիև հանդիպումներն ընդհատված են նախորդ տարվա հունգարա-ադրբեջանական նենգ գործարքից հետո, սակայն Տավուշի մարզի մի քանի գյուղում երկու օր առաջ ողջ գիշեր չդադարեցին կրակահերթերը:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը հրադադարի ռեժիմի խախտումները Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններով է պայմանավորում: Ադրբեջանցիները փորձում են լարում մտցնել Հայաստանում,կարծում է նա: Սակայն հակառակորդն արժանի հակահարված է ստացել, ասում է Սարգիս Ասատրյանը։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով՝ սակայն վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները Ադրբեջանում ներքաղաքական հարցերից ու դժգոհություններից հանրության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն: Խոսքը՝ Իսմայիլիի շրջանում տեղի ունեցած բախումերից հետո ալիևյան կլանում տիրող տագնապը փարատելու մասին է: «Նրանք փորձում են թարմացնել թշնամու կերպարը»,- ասում է:

Ալիևյան կլանն այդպիսով փորձում է հասկացնել սեփական հանրությանը, որ միասնական լինեն, ավելացրեց քաղաքագետը: Այդ դեպքում ստացվում է, որ հոկտեմբերին Ադրբեջանում  սպասվող նախագահական ընտրություններից առաջ հնարավոր դժգոհությունները կանխելու նպատակով հարկ կլինի ավելի լայնածավալ գործողությունների դիմել:
Դիտարկմանն ի պատասխան քաղաքագետն ասաց, որ իռացիոնալության ֆակտորն պետք է հաշվի առնել:

Back to top button