Սպորտ

Մխիթարյանի իրացրած 11 մետրանոցն օգնեց ՄՅՈւ-ին հաղթել Ռեալին

Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հանդիպել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։  Հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է՝ 2։1։

Ընդմիջումից առաջ հանդիպման հաշիվն Անտոնի Մարսիալի գեղեցիկ անցումից հետո բացել է Ջեյսի Լինգարդը։ 69-րդ րոպեին «արքայական ակումբը» վաստակել է 11 մետրանոցի իրավունք, որը հաջող է իրացրել Կազեմիրոն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ։

Հետխաղյա 11 մետրանոցներով մանչեսթերցիները հաղթել են 2։1 հաշվով, իսկ հաջող հարվածներից առաջինը կատարել է հենց Հենրիխը։

Աղբյուր՝ armsport.am

Back to top button