Հուլիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին՝ այն «խնդիր» անվանելով։
Համապատասխան արտահայտությունը Պուտինն արել է՝ պատասխանելով NTV հեռուստաընկերության հաղորդավարի ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարո՞ղ է խնդիր առաջացնել, քանի որ նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, ՌԴ նախագահը բառացիորեն ասել է. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»: