ԿարևորՔաղաքական

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ են քննարկվել այսօր ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումման ընըացքում։

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է երեկվանից։

Այսօր գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունել է նաեւ  ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Back to top button