Հասարակություն
Հայաստանը պատրաստվում է Վարդավառին


լուսանկարը՝ արխիվից
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Շատ ջուր, տաք եղանակ ու բարձր տրամադրություն: Վե՛րջ… տարվա ամենասպասված տոներից մեկին՝ Վարդավառին, պատրաստ լինելու համար այսքանը բավական է: Մեկ օր էլ եւ կզովանա Երևանը, Հայաստանը։
Ամեն տարի Սուրբ Զատիկից ուղիղ 14 շաբաթ անց Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Սակայն Վարդավառն ունի նախաքրիստոնեական հիմք և նվիրված է եղել սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: