Հասարակություն

Շփման գոտում այս շաբաթ հարաբերական հանգիստ է եղել. Արցախի ՊՆ

Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

Back to top button