Հասարակություն

Հայ իրավապաշտպանները միացան բահրեյնցի իրենց գործընկերոջ պաշտպանության արշավին

Հայ իրավապաշտպանները միացել են Բահրեյնում կալանավորված Նաբիլ Ռաջաբի ազատ արձակման միջազգային արշավին։

«Այսօր, սատարելով Նաբիլ Ռաջաբի և Բահրեյնի ժողովրդի ազատությունը, մենք նաև արտահայտում ենք մեր միասնությունը Բելառուսում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուզբեկստանում բանտարկված մեր գործընկերների, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր ենթարկվում են հալածանքների՝ մարդու իրավունքների խախտումների մասին վկայելու իրենց իրավունքը պաշտպանելու պատճառով։»,- հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։

Back to top button