Ինչ կփոխի հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության համակարգում
Կառավարությունը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այն, որպես օրենքի նախագիծ, պետք է ներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը: ԱԺ փոփոխված կանոկակարգով ՝ համաձայնագրերն այսուհետ ԱԺ-ում վավերացվելու են օրենքի նախագծերի տեսքով: Ռուսաստանի Պետդուման ու Դաշնային խորհուրդը համաձայնագիրն արդեն վավերացրել են , իսկ փաստաթութղը ստորագրվել է ավելի վաղ՝ դեռևս 2016 -ի նոյեմբերի 30-ին: Ինչ է նախատեսում համաձայնագիրն ու ինչ է փոխելու Հայաստանի անվտանգության համակարգում:
Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և համաձայանգրով կարգավորում դրա գործունեությունը: Դեռևս անցած տարեվերջից քննարկվող հարցն անցում է իրավական ընթացակարգերի վերջին փուլերը: Ռուսական կողմը գործադիր և օրենսդիր մակարդակներում արդեն վավերացրել է համաձայնագիրը, հայկական կողմում առայժմ բաց է օրսնդիրի վավերացումը:
Ըստ համաձայնագրի՝ զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը: Միացյալ զորախմբի հիմնական խնդիրը ռազմական ագրեսիայի դեպքում դրա նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու հետ մղումն է:
Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է միացյալ խմբավորման հրամանատարը: Նրան նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարի հետ: Խաղաղ պայմաններում զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմական իրավիճակներում՝ կախված իրավիճակից, հարցը որոշվելու է կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամեն իրավական տեսք է ստանում փաստացի իրողությունը՝ ասում է Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղքագետն ընդգծում է՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով գործում է դեռևս 90-ականներից, այս համաձայնագիրը պաշտոնական տեսք է տալիս այդ ձևաչափերից մեկին:
«Հիմա տեղի է ունենում գործող ձևաչաձի ֆորմալացում: Իրականության մեջ այդ փոխգործակցությունը սկսվել է 90-ականների վերջից և շարունակվում է մինչ այժմ: Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամներ պաշտոնական տեսք է ստանում փաստացի իորղությունը»:
Թեև երկկողմ համաձայնագի շրջանակներում միացյալ զորախումբը և, մասնավորապես, ռուսական կողմը պարտավորվում է անվտանգության ծածկոցի տակ առնել ողջ Հայաստանի տարածքը, բայց, ըստ Իսկանդարյանի, հասկանալի է, որ իրականում դրա նպատակը թուրքական ուղղությունից բխող հիպոթետիկ վտանգն է։
«Հայկական բանակի կորպուսներից մեկը փոխգործակցում է այստեղ տեղաբաշխված ռուսական ուժերի հետ: Այդ ողջ փաթեթը՝ ՀԱՊԿ պայմանագիր, հայ-ռուսական դաշնակցային պայմանագիր և այս համաձայնագիրը, թույլ է տալիս որոշակի անվտանգություն ապահովել Հայաստանի համար, նաև՝ կենտրոնանալ ղարաբաղյան ուղղությամբ»:
Իսկանդարյանը չի կարծում, որ Ադրբեջանը կգնա այնսպիսի լայնամասշտաբ գործողությունների, որը կառաջացներ հայ-ռուսական զորախմբի ներգրավման անհրաժեշտություննը։ Հենց այս կետում խնդիր է տեսում քաղագետ Ստեփան Սաֆարյանը: Նա կարծում է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ Հայաստանի իշխանությունները պետք է ճշգրտեին մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:
Վավերացումից հետո համաձայնագիրը գործելու է 5 տարի, ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու հայտ չներկայացնի: