«Ռադիոլուր»-ի զրուցակիցը կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանն է
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
«Ռադիոլուր»-ի դիմանկարը. այսօր մեր զրուցակիցն է Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի նախկին ջութակահար , կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը:
Աշխատանքային ժամին այստեղ գտնվելուս պատճառը զրուցակիցս է։ Խաչատուր Մարտիրոսյան, ինչպես ինքն է ասում՝ շարքային կոմպոզիտոր։ Նայում է ու գլուխը թեքում դեպի Ռադիոտան դիմաց տեղադրված արձան- ռադիոընդունիչը:
Հինգ տարի ռադիոյում եմ աշխատել, ասում ու շրջվում է դեպի շենքը, ցույց տալիս այն պատուհանները, որոնք ավելի հարազատ են:
Արդեն երկու ամիս է՝ շաբաթը մեկ, մեկ ժամով կոմպոզիտորն այստեղ է՝ հիշելու, լսելու, վայելելու այն, ինչ իրեն կապում է ռադիոյի հետ:
Մեկ ժամը հենց լրանում է, գնում եմ՝ ասում է Խաչատուր պապն ու ժպտալով ավելացնում՝ դա բավարար ժամանակ է մտքերս թարմացնելու համար:
Կարճ ժամանակ է, ինչ գալիս եմ այստեղ ու արդեն հետաքրքիր զուգադիպությունների ականատեսն եմ եղել՝ պատմում է կոմպոզիտոր:
Մեկ ժամն արդեն ավարտվում է։ Թողնում եմ, որ վերջին րոպեները միայնակ վայելի իրեն հարազատ ձայները: Վերջում էլ խոստանում է՝ կփորձեմ ընկերներիս էլ վարակել ու հետս բերել, որ իրենք էլ լսեն: