Հասարակություն

ՄԻՊ-ը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ խնդրելով «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, հիմք ընդունելով Փաստաբանների պալատի նախագահի գրությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցն ուսումնասիրելու և խորհրդատվական պարզաբանում տալու խնդրով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին:

Back to top button