Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրին հղումով «Իզվեստիա»-ի հրապարակած տեղեկությունը, թե հաջորդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում, իրականությանը չի համապատասխանում:

«Մենք ուշադրություն ենք դարձրել «Իզվեստիա»-ի հոդվածին և ցանկանում ենք նշել, որ դրանում կան փաստացի անճշտություններ»,- ասել է Կոժինը:

Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը կլինի այս տարվա վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր կազմակերպիչը: «Մոսկվան այս հարցում դարձել է գլխավոր միջնորդը, քանի որ նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու՝ ՄԽ համանախագահների ջանքերն անարդյունք էին»,- նշված էր հրապարակման մեջ։

Back to top button