Հասարակություն

Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով երկրաշարժից հայեր չեն տուժել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ Հունաստանում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ թվիթերյան էջից:

Նշենք, որ զբոսաշրջային ակտիվ կենտրոն համարվող հունական Կոս կղզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասամբ վնասվել են շինություններ, զոհվել է 2 մարդ, վիրավորների թիվն անցել է 120-ը:

Նշվում է, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը՝ տեղի ժամանակով 1:30-ին:

Back to top button