Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են
Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է անձնագիր ստանալու ժամկետների նոր փոփոխության մասին։
Այսպես, մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաև մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երևան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց:
Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից:
Բիչախչյանը հիշեցնում է, որ երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ: