Հասարակություն

Սարի թաղի բախումներից մեկ տարի անց. ի՞նչ փուլում են քրգործերը


Նախորդ տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ Սարի թաղը մի քանի անգամ բախումների կենտրոնում հայտնվեց: Հուլիսի 19-ին բախումներ եղան ոստիկանների ու տեղի բնակիչների միջև, մի բախում էլ գրանցվեց հուլիսի 29-ին:  Երկրորդի դեպքում տուժողներն առավելապես լրագրողներն են, իսկ  առաջինի ժամանակ՝ ոստիկանները: Սա՝ ըստ քերական գործի: Թե ինչ մեղադրանքով, ում դեմ,  ինչ գործ է հարուցվել և որ փուլում է «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

Նախորդ տարվա  հուլիսի 19-ին ՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից ընդամենը 2 օր անց, բախում գրանցվեց ոստիկանների և սարիթաղցիների միջև: Այսօր արդեն ՝այդ դեպքերից ուղիղ մեկ տարի հետո,   միջադեպը քննվում է քրեական գործի շրջանակներում:  Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը փակ էր,  թաղամասի բնակիչները  զրկված էին տրանսպորտից, չունեին գազ ու հոսանք:   Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես իերնց կենցաղային հարցերը լուծելու համար  բողոքի ձայն բարձրացնելու փորձ։ Նույնն  ասում է նաև նրանց շահերը դատարանում պաշտպանող Լիպարիտ Սիմոնյանը:

Իսկ ոստիկանությունը պնդում է, որ  բռնություն է կիրառվել իրավապահների նկատմամբ՝ միջադեպի մասնակիցները  քարերով հարվածել են  ոստիկաններին: Քրեական գործը հենց այդ հիմքով էլ հարուցվել է ՝ Սարի թաղի 10 բնակչի  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիառում: Մեղադրանքը հաստավելու դեպքում նրանց սպառում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Սարիթաղցիների փաստաբաններն ասում են, թե իրենց պաշտպանյալները մեղադրվում են առանց կոմրետ ապացույցների, դեպքի վերաբերյալ գոյություն ունեցող տեսագրությունում երևալու համար։ Թե ով ինչ գործողություն է անում և ինչի համար պետք է պատասխան տա  , տեսագրության մեջ չի երևում՝ Լիպարիտ Սիմոնյանը:

 

Գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան։ Ընդ որում, նրանց մեծ մասն արդեն հարցաքննվել է դատարանում՝ պնդելով, թե մեղադրյալներին չի ճանաչում։

Արդեն մեկ տարի անզատության մեջ գտնվող սարիթաղցիներն ու նրանց  հարազատները բողոքի տարբեր միջոցների են դիմել՝ հացադուլից մինչև նստացույց: Հարազատներն ասում են ՝ ամենադժվարը անորոշությունն է:

Նկարը՝ Մեդիա կենտրոնի ՖԲ էջի

Back to top button