Փրկել Սեւանը իշխանությունների կամայական որոշումներից. բնապահպանները կդիմեն ՅՈՒՆԵՍԿՈ-ին
Չնայած Սեւանից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի հարցն արդեն անբեկանելի է, խնդիրը շարունակում է մտահոգել բնապահպաններին եւ կապուտաչյա գեղեցկուհու ճակատագրով մտահոգ հասարակական գործիչներին: Հարկավոր է փրկել Սեւանը իշխանությունների կամայական որոշումներից՝ ասում են՝ խնդրով մտահոգները, եւ մինչ այս, քննարկումներում չշրջանառված նոր հիմնավորումներ ներկայացնում՝ թե՞ ինչու պետք է արգելել միանվագ ջրառը:
Սեւանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով. սա օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Բնապահպանների համար ընդունելի չեն կառավարության եւ օրենսդիրների պնդումները, թե Սեւանից լրացուցիչ ջրառը լճին չի վնասի, բայց կօգնի գյուղատնտեսությանն ու էներգետիկ համակարգին: Հուլիսի 3-ի դրությամբ՝ Սեւանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից 11 սմ-ով: Խնդրով մտահոգ նախկին բնապահպանության նախարար Կարինե Դանիելյանն այս գործով ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, լսել ԱԺ-ում հնչած բոլոր հիմնավորումները: Լսածից առաձնացնում է մեկ մտահոգություն, որը չնայած, բարձրաձայնվեց, բայց շրջանցվեց օրենսդիրների կողմից:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ ներկայացնում է մանրամասներ՝ փաստելով՝ բնապահպանների բարձրացրած հարցերը բոլորիս էլ մտահոգում են, բայց գիտական տեսանկյունից, անգամ վերլուծելով բարձրացված հարցը, սեյսմոլոգը բնապահպանների վարկածը ճիշտ չի համարում:
Հրաչյա Պետրոսյանը հավելում է՝ ջրառն իրականցվում է աստիճանաբար, ուստի երկրաշարժի պատճառ չէր կարող դառնալ։ Եվ վերջում, տեղեկացնենք, որ Սեւանի խնդրով մտահոգ հասարակական գործիչները դիմել են Հայաստանի պատկան մարմիններին՝ Սեւանը ՅՈւՆԵՍԿՕ- ի պատմամշակութային արժեքների ցանկում ներառելու խնդրով։ Հեղինակավոր կազմակերպության պահպանության այս ցանկում ներառելով՝ կապուտաչյա Սեւանը անձեռնմխելի իշխանավորների կամայական ոտնձգություններից՝ կարծում են նրանք։