Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
«Եթե ես ընտրվեմ նախագահ, իսկ ես վստահ եմ , որ ընտրվելու եմ, չեմ ճանաչելու այս ընտրությունները, չեմ ստորագրելու այդ թղթի տակ եւ նոր ընտրություններ կանցկացնեմ»,- այսօր հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը։
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին՝ էպոսագետն ասել է, որ մահափորձի իրականցամանն աջակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող մասոնական ուժերը:
«Ես ունեմ իմ ինֆորմացիայի աղբյուրները եւ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, այլ ոչ թե գուշակում եմ առաստաղին նայելով»,- հայտարարել է նա։