ԿարևորՏնտեսական

Պաշտպանության նպատակներով ռուսական 200 մլն դոլար վարկից ծախսվել է 85 տոկոսը


Ռուսական 200 միլիոն դոլար վարկի գումարները Հայաստանն ամբողջությամբ  դեռ չի ծախսել: Այս մասին ֆինանսների նախարարության կողմից հայտարարեց  Հանքավանում   կազմակերպված  ԶԼՄ-ների ներկայացուցինչների հետ  քննարկմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարեց  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հիշեցնենք,  Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված  համաձայնագրով, Հայաստանին տրամադրվեց 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ: Գումարով մեր երկիրը ռուսական արտադրության զենք է ձեռք բերում: Ֆինանսների նախարարի խոսքով, շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից:

«Այնտեղ սխեման այնպիսին է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին»:

Back to top button