Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Էրեբունի վարչական շրջանում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով հուլիսի 20-ից Երևանի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

Back to top button