Քաղաքական

ՌԴ կդառնա ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր կազմակերպիչը

Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Դաշնությաքն ԱԳՆ-ի աղբյուրին։

Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջը։ «Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ»,-հայտնում է պարբերականը։

«Երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց շնորհիվ դրա տարածաշրջանում չբռնկվեց լայնածավալ պատերազմ։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-ընդգծել է աղբյուրը։

Կարդացեք նաև

Back to top button