ՄիջազգայինՔաղաքական

Ձախողված հեղաշրջումից մեկ արի անց Թուրքիան փորձում է արգելել «ցեղասպանություն» բառի օգտագործումը

Այսօր լրանում է Թուրքիայում նախորդ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեկ տարին: <<Բեմադրված հեղաշրջում>> որակումը ստացած այս մեկ տարվա ընթացքում Էրդողանի ձեռքերն ու մտքերն ավելի արձակվեցին. երկրում հազարավոր ձերբակալություններ, տասնյակ հազարավոր կասկածելիներին գործից հեռացնել, լրագրողների դեռ լայնածավալ արշավ, «Ռադիոլուրին» փոխանցել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող թուրք հասարակական գորիչ, գրող Զեյնել Աբիդին Քըզըյափրաքը: Մի քանի անգամ ազատ արտահայտվելու անգամ ձերբակալված մտավորականն ազատ արտահայտվելուց չի վախենում, սպասում է, որ մի օր իր խոսքը կրկին անհաճո կլինի Էրդողանի իշխանությանը: Բայց քանի դեռ ունի ժամանակ՝ պայքարում է իր երկրում ժողովրդավարության շղարշը իրականություն դարձնելու ուղղությամբ: Թուրքիայի խորհրդարանում ազատ արտահայտման խոսքն արգելող հերթական օրենքի նախագծի ճակատագրի մասին ասում է՝ այն օրենքի ուժ չի ստանա:

Վերլուծաբան, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ այն օրինագիծը կընդունվի։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունների կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն արդեն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական կոմիտեի ենթահանձնաժողով, որը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը:

Մուշեղ Խուդավերդյանը, գնահատելով վերջին մեկ տարում տեղի ունեցող զարգացումները արտաքին եւ ներքին լսարանում, ընդգծեց, որ Թուրքիան կանգնած է ճգնաժամի առջեւ: Բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են աճել, ԵՄ-ի հետ հարաբերություններն են սրվել,  Մեջլիսում էլ հաճախակի են դարձել պատգամավորների միջև վիրավորանքները։

Այժմ նախագիծը դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից: Արա Ղազարյանը, ներկայացնելով նախագծի իրավական անհամատեղելիությունը ժողովրդավարության չափանիշներին, նկատեց, որ օրինագիծը քաղաքական պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ, ինչն անխուսափելիորեն բերելու է քննադատությունների և հակազդեցության՝ անգամ Թուրքիայի ներսում:«ԵՄ-ն բնականաբար դեմ կլինի այս նախագծին: Մնում է հուսալ, որ հազարավոր մտավորականներ այս օրինագծի հիման վրա բանտեր չեն նետվի, ինչպես եղել է մինչ այժմ՝ թուրքական ինքնությունը «վիրավորելու» կամ պատմական ինչ-ինչ դրվագներ կասկածի տակ առնելու պատճառով»,- ասում է:

Օրենքի նախագծում նշվում է, որ 12.000 թուրքական լիրայի չափով տուգանք է նախատեսվում Ցեղասպանություն, Քուրդիստան և քրդական նահանգներ ձևակերպումներն օգտագործելու համար, 6.000 թուրքական լիրայի չափով տուգանք էլ նախատեսվում է խորհրդարանում ի նշան բողոքի պաստառներ ցուցադրելու կամ փակցնելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի օգտագործման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։

Back to top button