Հնգյակ ունեցած ընտանիքը շուտով կտեղափոխվի կաթողիկոսի նվիրած բնակարան


Մայիսի 3-ին հնգյակ ծնված երեխաներից Ռոզին արդեն տանն է, իսկ Աննան դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ երեխայի քաշի պակասի պատճառով: 820 գրամ կշռով ծնված Աննան հիմա կշռում է 1կգ 650 գրամ, իսկ Ռոզին՝ 2կգ 100 գրամ: 5-յակ ունեցած ընտանիքին վեհափառ հայրապետը Մեծամոր քաղաքում նվիրել է 4 սենյականոց բնակարան՝ հինգհարկանի շենքի 2-րդ հարկում: Մինչև երեխաների ծնունդը Վարդան Կարապետյանի 6 հոգանոց ընտանիքն ապրում էր 18քմ տարածքով մեկ սենյականոց և նույն շենքում վարձակալած երկսենյականոց բնակարանում:
Մայիսի 3-ին հնգյակ ունեցած Վարդան Կարապետյանի ընտանիքը շուտով կտեղափոխվի նոր, 4-սենյականոց բնակարան, որը նվիրել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Այժմ բնակարանում թեթև կոսմետիկ հարդարումներ են իրականացնում:
Բնակարանը լուսավոր է, արևկող և մի քանի օրից այս տանը կապրի երեխաներից առաջինը Ռոզին, ապա Աննան: Ինչպես գիտենք խոր անհասության պատճառով 5 երեխայից այժմ երկուսն է ապրում: Ռոզիին մեկ շաբաթ առաջ են ,,Մոր և մանկան առողջության պահապանման,, գիտահետազոտական կենտրոնից տուն բերել և գտնվում է ծնողների մոտ: Լուսինե Կարապետյանը մեկ շաբաթ մնացել է հիվանդանոցում՝ երեխային թողներով իր մոտ: Սովորել է երեխայի մասին հոգ տանել, խնամել, կերակրել, ապա դուրս են գրել երեխայի հետ միասին:
Մյուս երեխան՝ Աննան գտնվում է ,, Սուրբ Աստվածածին,, ծննդատանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է լավ, քաշն ավելացել է մոտ 840 գրամով, հիմա կշռում է 1կգ 650 գրամ: Ծնողներն ասացին, որ երեխային դուրս կգրեն քաշը 2 կգ դառնալուց հետո և կդիմավորեն արդեն նոր բնակարանում:
Վարդան կարապետյանն աշխատում է Ֆաստ կրեդիտ կապիտալ ունիվերսալ վարկային կազմակերպության Էջմիածնի մասնաճյուղում՝ գիշերային գանձապահ: Հնգյակի ծնվելուց հետո աշխատանքի տարբեր առաջարկներ է ստացել, այդ թվում նաև մասնագիտական: ,,Արմավիրի նոր բացված Վարկս.ամ կազմակերպությունում առաջարկել է վարկային մասնագետի աշխատանք՝ ներկա աշխատավարձից 50 տոկոս ավելի վճարով, Էջմիածնի ՀԷՑ-ն էլ մասնագիտական աշխատանք է առաջարկել, քանի որ ես մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրատեխնիկ եմ, սակայն դեռ նախկին աշխատավայրում եմ աշխատում, գիշերները, այստեղ նույնպես առաջարկել են աշխատավարձի բարձրացմամբ աշխատանք, սպասում եմ,,:
Երեխաների ծնվելու կապակցությամբ Վարդան Կարապետյանի ընտանիքին առջակցել են տարբեր կազմակերպություններ, անհատներ՝ դրամական փոխանցումների և նվերների տեսքով: Նվիրել են երեխայի խնամքի ու սննդի միջոցներ, ինչպես նաև տեխնիկա՝ լվացքի մեքենա, գազօջախ, օդաքարշ պահարան, համակարգիչ, հեռուստացույց:
Շուտով բնակարանը կկահավորվի ու կդիմավորի նոր բնակիչներին: Երիտասարդ ընտանիքը պլանավորել է հաջորդ երեխան ունենալ մի քանի տարի հետո:
Հիշեցնեմ, որ հնգյակը ծնունդ էր առել բնակական ճանապարհով՝ կեսարյան հատմամբ, 28 շաբաթական հասակում: