Հասարակություն

Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի

Հալեպի՝ քրիստոնյաներով բնակեցված թաղամասում գտնվող 15-րդ դարի հայկական եկեղեցին կվերանորոգվի:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սիրիական պատերազմից առաջ եկեղեցին հազարավոր զբոսաշրջիկների և հավատացյալների ուշադրության կենտրոնում էր: Սակայն ներկայումս այն փակ է այցելուների համար:

Աշխարհասփյուռ հայ համայնքները Սիրիայում գտնվող ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը հանդիսացող այս ուխտատեղիի վերակառուցման համար հանգանակություն են կազմակերպել:

Ներկայումս չգործող եկեղեցու սպասավորները ժամանակավորապես տեղափոխվել են Հալեպի այլ եկեղեցիներ: Եկեղեցու ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ՝ վերականգնողական աշխատանքների սկիզբը նախատեսված է արդեն հաջորդ շաբաթ:

Աղբյուրը հիշեցնում է, որ  2016-ի դեկտեմբերին սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել էր Հալեպի արևելյան թաղամասերը, ինչի շնորհիվ կյանքը քաղաքում աստիճանաբար վերադառնում է նախկին, բնականոն ընթացքին:

Back to top button