Հասարակություն
Կառավարությունն ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թթ. ռազմավարությունը
Հայաստանի կառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության իրականացմամբ կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև:
«Կբարելավի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակը, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնան ընտանիք,կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը»,- ասաց Ասատրյանը: