Աշխարհի հինգ երկրներում Հայաստանը ՏՏ ներկայացուցչություններ ունի: Դրանք բացվել են ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Նպատակը՝ երկրի տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացումն է։ Նորարարական ինչ լուծումներ են առաջարկում հայ մասնագետները։
Բոլիվցիացիների կովերի GPS համակարգով աշխատող վզնոցների փորձարկումը կկատարվի տեղում։ Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիոսյանը, ի դեպ, մի քիչ հումորով չբացառեց. «չի բացառվում, որ մեր կովերի վրա էլ դնենք»:
Բոլիվիան պատահական չի ընտրվել: Հայ մասնագետները տեղում են պարզել, որ ՏՏ-ն այս երկրում գտնվում է թույլ վիճակում:
Բոլիվիան միակ երկիրը չէ, որի ՏՏ լուծումները փորձում են հայ մասնագետներն իրականացնել: Այս երկրից բացի նաեւ ԱՄՆ, Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա. հինգ երկրում Հայաստանը ՏՏ ներկայացուցչություններ ունի: Սա ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև կնքված «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետների խնդիր ունեն:
Մասնագետների արտահոսքի խնդիր չի լինի՝ ասում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիոսյանը:
Ի դեպ, մինչև աշուն նման ներկայացուցչություններ կհիմնվեն Մեքսիկայում, Իրանում, ՌԴ-ում, Իսպանիայում: