Տնտեսական

Բերքահավաքը ապահովում է սեզենային աշխատանք


Արմավիրի և Արագածոտնի մազի գյուղերի այգիներում ծիրանի բերքահավաքը մի քանի օր է սկսվել:  Գյուղատնտեսական շրջանը ապահովում է սեզոնային աշխատատեղեր ոչ միայն գյուղացիների, այլև քաղաքաբնակների համար: Բերքահավաքին աշխատանք ապահովում են և այգետերերը, և արտահանողները: Սեզոնային աշխատանքը շարունակվում է մինչև աշուն:

 

Ծիրանի այգիներում դեռ շարունակվում է բերքահավաքը: Կլիմայական գոտիով պայմանավորված ծիրանի առաջին բերքահավաքը սկսվում Արարատի մարզից և  ավարտվում Արմավիրի և  Արագածոտնի մարզի նախալեռնային շրջաններում, որտեղ մի քանի օր է, ինչ սկսել են բերքահավաքը:  Ոսկեշող ու քաղցրահամ ծիրանի ապրանքային տեսքը որոշակի չափով պահպանվել է այն այգիներում, որտեղ կարկուտն ու ցուրտը քիչ են վնասել:

Ծիրանի  ապրանքային տեսքն  ու որակը սահմանում է վաճառքի գինը: Արմավիրի և Արագածոտնի մարզի նախալեռնային  այգիներում, որտեղ ծիրանը նոր է հասունանում,  մեկ կիլոգրամը 350 դրամով  արտահանվում է Ռուսաստան: Ուզբեկ գնորդ էլ են ունեցել, սակայն առաջարկված ցածր գինը չի գոհացրել այգետիրոջը: Անդրանիկ Հովհաննիսյան

,,Ուզբեկ գնորդը 300 դրամով էր առաջարկում գնել, չհամաձայնվեցի, քանի, որ իր ապրանքն ավելի լավն է: Ծիրանի այգիները 2 անգամ եմ սրսկել, որպեսզի շատ թունաքիմիկատ չտամ, գոմաղբով եմ պարարտացնում, չնայած գյուղապետարանը հարմար գներով պարարտանյութ է տրամադրում մեզ,,:

Բերքահավաքի ժամանակաշրջանը արդեն մի քանի տարի ժամանակավոր սեզոնային աշխատատեղեր է ապահում ոչ միայն քաղաքաբնակների, այլև գյուղացիների համար: Այգետերն ապահովում է ծիրան քաղողների աշխատանքը, գնորդը՝ բերքը արկղերում շարողների ու կրողների:  Արատաշատցի ծիրան արտահանողը իր աշխատողներին Բաղրամյանի և Թալինի գյուղերի այգիներ է տեղափոխում սեփական միջոցներով: Կարինեն արդեն 3 տարի  մասնակցում է սեզոնային աշխատանքին, ծիրանը տեսակավորում է ու որակովը բերքը շարում արկղերում:

Նայում եմ, որ ծիրանը թաց, խոնավ չլինի, վնասված ու չեչոտ չլինի: Աշխատանքի ենք դուրս գալիս վաղ ատավոտից, տուն վերադառնում ուշ երեկոյան,  կախված է հեռավորությունից,  երբ Արարատի մարզում էինք իրիկունը ժամը 6-ին տանն էինք, հիմա ավելի ուշ ենք գնում 10-ին,,:

Օրվա հաշվարկով 5000-6000 դրամ են ստանում: Բերքահավաքի մասնակիցներն իրենց աշխատանքը ռիսկային են համարում, մտավախությունը՝ օձերն են, որոնց շուրջ տարբեր պատմություններ են անում:

Մի քանի օրից արտահանվող  ծիրանի բերքահավաքը կավարտվի:  Սեզոնային աշխատողների աշխատանքը շարունակվելու է մինչև աշուն:

Back to top button