Քաղաքական

Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայով

Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայով։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ Նա նշել է, որ իրենք ձեռնարկելու են բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։ Ղասեմիի խոսքով՝ լարվածության աճը չի բխում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից, գրում է Fars գործակալությունը։

Ղասեմին հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կվերականգնվեն։ ԱԳՆ ներկայացուցիչը նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք միտված են բռնություն հրահրելուն։

Back to top button