Մշակույթ

«Երևան. 20-րդ դար». մեր մայրաքաղաքի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծը՝ մեկ գրքում


Մեր մայրաքաղաքի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծը՝ մեկ գրքում. «Երևան. 20-րդ դար»: Գրքի հրատարակությունն իրականացրել է «Մեդիամաքս»  մեդիա-ընկերությունը՝ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հետ համատեղ:


«Երևան. 20-րդ դար» գրքի 2-րդ հրատարակությունը  2012-ին լույս տեսած նույնանուն գրքի  լրամշակված տարբերակն է, որտեղ ներկայացված են  երևանցիների ամենասիրելի հասցեները. ոչ միայն շենքեր, այլև Երևանի անկրկնելի միջավայրը՝ մարդկանց հիշողությունների,  ուշագրավ պատմությունների ու լուսանկարների միջոցով: Գրքի հրատարակությունն իրականացրել է «Մեդիամաքս»  մեդիա-ընկերությունը՝ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հետ համատեղ: «Երեմյան Փրոջեքթսը» միշտ եղել է մեր մայրաքաղաքին  վերաբերող նախաձեռնությունների կողքին: Այս մեկը ևս այդ ցանկից է»,-ասում է ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանը. «Երևանն այն քաղաքներից է, որն ունի մեծ ներուժ՝ դառնալու աշխարհի ամենահյուրընկալ, մշակույթուվ հարուստ ու ջերմ քաղաքներից մեկը, քաղաք, որտեղ միշտ վերադառնում են, աշխատում և արարում են»:

«Մեդիամաքս» ընկերության  տնօրեն Արա Թադևոսյանի տեղեկացմամբ գիրքն արդեն վաճառվում է  «Բուկինիստ» գրախանութների ցանցում և «Լավաշ» ռեստորանի խանութում:  Վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երևանում նոր մշակութային  նախագծերի իրականացմանը:

Շնորհանդեսին ներկա Արմեն Ամիրյանը, որպես այդիպիսին, առաջարկեց ստեղծել նմանատիպ  գրքերի տարածմանն օժանդակող գրախանութ կամ գրադարան, անհրաժեշտության դեպքում՝ նաև նախարարության օժանդակությամբ:

Անդրադառնալով նոր հրատարակությանը՝  նախարարը  հղում կատարեց պատմիչներին ու Երևանի մասին նրանց հնագույն գրավոր հիշատակումներին .  «Պատմիչների վկայություններով՝ Երևանն ամենաարևաշատ ու առևտրաշատ քաղքաներից մեկն էր: Կարծում եմ, որ այս գիրքը ևս մեր արևաշատ ու, ինչու չէ, նաև առևտրաշատ քաղաքի մասին է պատմում: Գիրք, որը  հիշողությունը կարող է կամրջել  մեր ապագայի հետ»:

Նախարարի մեծ ցանկությունն է, որպեսզի ստեղծվի  գրքի  նաև էլեկտրոնային տարբերակը, ինչը հնարավորություն  կտար մեր քաղաքի գույների, պատմության ու շնչառության մասին պատմել նաև աշխարհին:

Back to top button