ԿարևորՔաղաքական

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցն էր

Հուլիսի 11-ին Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակելն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

 

Back to top button