Հասարակություն

Հայկական SoloLearn հավելվածը հաղթել է Facebook-ի ամենամյա FbStart մրցույթում

Կոդավորում սովորեցնող հայկական SoloLearn հավելվածը հաղթել է Facebook սոցցանցի կողմից ամեն տարի անցկացվող FbStart մրցույթում՝ արժանանալով այս տարվա գլխավոր մրցանակին: Այս մասին հայտնում է Tech Crunch տեխնոբլոգը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ Մրցույթը հնարավորություն է տալիս մինչև 100.000 դոլար շահել բիզնեսի զարգացման համար: Այս տարվա մրցույթին մոտ 900 մասնակցության հայտ է ուղարկվել 87 երկրից:

Հավելվածը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով էլեկտրոնային սարքերում աշխատանքի համար:

Հավելվածից օգտվում է 17 մլն մարդ, նրանցից 1.5 մլն-ը՝ ամեն օր: Օգտատերերի 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը`ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայից:

SoloLearn-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրն է հանդիսանում Դավիթ Քոչարյանը, ում մտահղացմամբ օգտատերերը խաղային մեխանիկայի միջոցով տիրապետում են ապակոդավորման գաղտնիքներին։

Back to top button