

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը երեկ ՝ նստաշրջանի ավարտին ընդունված փաստաթղթում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և ցավում առաջընթացի բացակայության համար: Վեհաժողովը կողմերին կոչ է անում առարկայական բանակցություններ սկսել, իսկ Մինսկի խմբի եռանախագահներին հորդորում է ակտիվանցնել գործողությունները։
Մինսկի խմբի համանախագահներից ոչ թե գործուն ջանքեր ենք ակնակոլւմ, այլ՝ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին` ասում է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ վաղը Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Նա համոզված է, որ քանի դեռ բանակցային միջավայրը վերականգնված չէ, հնարավոր չէ խոսել կարգավորման առարկայական դետալների մասին:
Ընթանում են բանակցություններ ՝ բանակցությունների վերականգնման մասին` ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և նկատում, որ վաղը նախատեսվող հանդիպումը հերթական հնարավորությունն է վերադառնալու գործընթացի կառուցողական հունին:
«Հայկական կողմը մասնավորապե` խորհրդարանական դիվանագիտության խողովակներում պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ համաշխարհային, ապա խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը: Այդ գործիքակազմը, նրա խոսքով, իրավական առումով միջազգային ինստիտուտներն ունեն, դրանք ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական սանկցիաներ: Հաշվի առմելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, կարծում եմ, անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել: Դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է և այդ դաշտում պետք է տեղավորել ՀՀ ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների ջանքերի հետ»: