ԿարևորՄշակույթ

Մեկնարկեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը (լուսանկարներ)

Ծիրանի օրհնության կարգով նախօրեին Երևանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը: «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Ազնավուրի հրապարակում, տեղի է ունեցել հայ կինոյի մեծերին նվիրված աստղերի բացման արարողություն: Այս տարի բացվել են Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը: Այս տարի փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ն է, որի ստեղծման 90-ամյակն է լրանում: «Ոսկե Ծիրանին» մասնակցության համար 96 երկրից ստացված 1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք կցուցադրվեն 3 մրցութային ծրագրերում:


 
  

Back to top button