Քաղաքական

Դուք իմ քվեն պահեք, ես էլ ձեր քվեն կպահեմ, Էջմիածնում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի ընթացքում արդեն երրորդ անգամ այցելեց Արմավիրի մարզ։ Այսօր նրա հանդիպումը Էջմիածնի ընտրողների հետ էր:  Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում հինգ տարի անց կունենանք ավելի լավ, բարեփոխված Հայաստան, որի կրթական, առողջապահական համակարգերն աշխարհում կլինեն ամենալավը:

«Դուք իմ քվեն պահեք,  ես էլ  ձեր քվեն կպահեմ։ Թող հաղթի արդարությունը»,- հանդիպման ընթացքում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Էջմիածնում  ընտրողների հետ հանդիպումից առաջ նախագահի թեկնածուն ներկա գտնվեց  տյառնընդառաջի տոնի արարաողությանը, ողջունեց նորապսակներին և բարեմաղթեց սիրել միմյանց եւ մեր հայրենիքը։

 

Back to top button