Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ. Լարիսա Ալավերդյան


Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ` անդրադառնալով շփման գծում սահմանային լարվածությանըն այսօր ասել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրան զարմացրել է հասարակական կազմակերպություններից մեկի հապճեպ հայտարարությունը, թե Արցախի իշխանությունները պետք է պատժեն մեղավորներին: Կասկածի տակ դնել, թե ով է սկսում սադրանքները, նշանակում է չհարգել Ադրբեջանին՝ ասել է Ալավերդյանը ու հավելել, որ այդ երկրի իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ մաս առ մաս վերադարձնելու են իրենց չպատկանող հողերը: Իրավիճակն, ըստ իրավապաշտպանի, թե’ իշխանություններից, թե’ հասարակությունից զգոնություն է պահանջում: Մոտավորապես նույն կոչն են անում ազատամարտիկները՝ զգոնություն առանց խուճապի: