Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տարածած հայտարարությունը՝ օգոստոսի 1-ից SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի համաքաղաքացիներ, այսօր «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներով մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում:
Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ պարզաբանում ենք.
2. Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին:
3. SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա և 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում:
Հիշեցնենք, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը»: