Հասարակություն

Սոցցանցերը ամուսնալուծությունների «մեղավոր»


Հայաստանում ամուսնալուծությունների թիվը ավելանում է,պատճառները տարբեր են, իսկ վերջին շրջանում եւս մի պատճառ է ի հայտ եկել։ Դա սոցիալական ցանցերն են: Օրինակ, ըստ ուսումնասիրությունների, Facebook-ը  ապահարզանների 33 տոկոսի, իսկ Twitter-ը  20 տոկոսի «մեղավոր» է համարվում։

 

Բոլոր ընտանիքները միանման են երջանիկ, չուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի: Լև Տոլստոյի այս  հանրահայտ արտահայտությունը այն  փաստի արտացոլումն է, որ ամուսնալուծության պատճառները յուրաքանչյուր զույգի համար տարբեր են:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունները թիվն  ավելանում է, իսկ  պատճառներն  էլ  շատ բազմազան են։ Օրինակ բաժանության պատճառ կարող են դառնալ  տվյալ  տարածաշրջանի բարքերն ու սովորույթները, սոցիալական վիճակը, պահպանողական լինելը և այլն:

Հայկական ընտանիքներում շատ կարևոր է, որ սկեսուր-մայրիկի սրտով լինի տղայի ընտրյալը:

Իսկ ահա վերջին մի քանի տարիներին Հայաստանում ամուսնալուծության պատճառ է դառնում նաև արտագնա աշխատանքը: Զույգերը երբեմն պաշտոնապես չեն բաժանվում, բայց տարիներ շարունակ ապրում են միմյանցից հեռու։

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն ասում է, որ փոխվել է նաև մարդկանց իրավագիտակցության մակարդակը:

Հոգեբան ասում է, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել նաև արժեքների վերագնահատում, փոխվել է ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Նոր սերունդն  այլ պահանջներ ունի ընտանիքից: Շատ հաճախ երիտասարդները չգիտակցելով իրենց կատարած քայլի լրջությունն  ու բախվելով որոշակի խնդիրների հետ՝ հրաժարվում են համատեղ կյանքի դժվարություններից, գերադասելով ապահարզանը։Հետազոտությունները  ցույց են տալիս, որ զուգընկերները շատ ավելի ճկուն են սիրավեպի սկզբում, քան՝ երկարատև հարաբերությունների ժամանակ։

Իսկ  երբեմն էլ նորաստեղծ ընտանիքը բաժանվում է, քանի որ ավագները կառավարման ղեկը վերցնում են իրենց ձեռքը՝ խառնվելով երիտասարդ ամուսինների կյանքին:

Ամուսնալուծությունների եւս մի պատճառ է ի հայտ եկել։ Դա սոցիալական ցանցերն են: Օրինակ, ըստ ուսումնասիրությունների, Facebook-ը  ապահարզանների 33 տոկոսի, իսկ Twitter-ը  20 տոկոսի «մեղավոր»  է  համարվում։ Ամուսինների վիճաբանության առիթ ենդարձել հակառակ սեռից ստացված  ինտիմ  բնույթի  հաղորդագրությունները,  ինչպես նաեւ իրենց ամուսնական կյանքի մանրամասների քննարկումը ֆեյսբուքյան ընկերների հետ։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն   ասում  է՝ ամուսնության մակարդակի նվազում է  նկատվել, իսկ ամենացածր ցուցանիշն էլ գրանցվել է Գեղարքունիքի մարզում:

Back to top button