Հասարակություն
ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ վիզայի պահանջի վերացման լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱՄՆ դեսպանատուն


ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի վերաբերյալ շրջանառվող լուրերից:
Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Կից ներկայացված է տեղեկատվություն վիզա ստանալու կարգի մասին: