Վերլուծական

Ինչով է պայմանավորված Ադրբեջանի բարձրացրած վայնասունը

Հակառակորդի ինտենսիվ կրակոցներն ու բնակավայրում տեղադրված համազարկային հրթիռային կայանքի կիրառումը զսպելու ժամանակ պատասխան կրակոցից զոհ դարձած երեխայի լուսանկարները Բաքուն անմիջապես տարածեց աշխարհով մեկ՝ հայկական կողմի նկատմամբ բացասական կարծիք ձևավորելու նպատակով:

Ալիևն այդպես փորձում է Ադրբեջանի  հանրության մոտ դժգոհության ու բողոքի ալիք բարձրացնել ու ստվերում թողնել  բուլղարական լրատվամիջոցներով վերջերս գաղտնազերծված տեղեկությունը, ըստ որի՝ Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթներ է օգտագործել՝ ահաբեկիչներին զենք հասցնելու համար։

Սա բավականին լուրջ բացահայտում է և միջազգային հարության ուշադրությունն ստվերելու համար երեխայի արյան գործոնն է շահարկում Բաքուն՝ ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Ալիևի վարչակազմն այդպիսով  նաև փորձում է իր ագրեսիան ու հետագա հարձակումը հանրային պահանջով հիմնավորել: Ըստ այդմ՝ կարելի՞ է ենթադրել, որ հակառակորդը պատրաստվում է լայնածավալ հարձակման անցնել, հարց քաղաքագետին:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու եւ, առավել եւս, հաջողություն հասնելու ռեսուրս չունի»:

Ալիևը ֆեյսբուքյան իր էջի միջոցով արդեն ողջ աշխարհի ադրբեջանցիներին ուղերձ է հղել՝ նշելով, թե «չպետք է աչք փակել կատարվածի վրա», սակայն այդ կոչն օդում կախված է մնացել։ Շատ երկրներում բողոքի ակցիաները տապալվել են, ոչ ոք չի մասնակցել դրանց, ինչը ցույց է տալիս, որ ինքնաբուխ հանրային դժգոհություն կամ ռազմական գործողությունների վերսկսման հասարակական պահանջ չկա: Բոլորն էլ հասկանում են, որ բնակելի գյուղի տարածքում  հենակետ տեղադրելը  նշանակում է կենդանի վահան դարձնել խաղաղ բնակչությանը: Բացի դա՝ երեխայի թաղմանը 60-70 մարդ է ներկա գտնվել, ինչը ևս խոսում է Ադրբեջանում կատարվածի նկատմամբ համընդհանուր դժգոհության ալիքի բացակայության մասին։

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ադրբեջանական կայքերին հետևելով դժվար է հասկանալ այդ երկրում առկա տրամադրությունները, քանի որ տարածնող քարոզչությունից տարբերվող որևէ կարծիք չի հանդուրժվում. ինչով է պայամանավորված այս վայնասունը, որ բարձրացրել է Ադրբեջանը:

«Տարբեր սցենարներ են հնարավոր: Չի կարելի բացառել, ինչ-որ սադրանքներ են նախապատրաստում»:

Ներկայացվող կադրերում ու տեսագրություններում պարզ երևում է, թե ինչպես է հակառակորդը  հենակետերը գյուղերում տեղակայել: Եվ որևէ մեկը չի հանդգնի հարցնել թե ինչու է հենակետը գյուղից 450 մ հեռավորության վրա տեղեկայվում: Իսկ արյունոտ լուսանկարներ տարածելու գործելաոճը քաղաքագետը,ի դեպ, նմանեցրեց ԻՊ համանման վարքագծին:

ՄԽ՝ ռազմական գործողությունը դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կողմերին: Անդրադառնալով հայտարարությանը Հրանտ Մելիք Շահնազարյանը մի եզրահանգում արեց.« Մեր ԶՈՒ-ի ուսերին կմնա պաշտպանությունը»:

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում հայկականի պատվիրակության եւ ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկականի կողմի անունից էլ եվրոպացի գործընկերներին նամակ է հղել  ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արեմն Աշոտյանը, որոում նշում է, որ  «Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ շեղելու համար միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի կողմից անցյալ տարի Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ թույլ տված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից»։

Back to top button