Տնտեսական

Կառավարությունն ու ԿԲ ն տնտեսական աճի տարբեր կանխատեսումներ են անում


Կառավարությունն այսօր էլ հերթական նիստն է անցկացրել: Միայն թե այն  հրավիրվել էր վաղ առավոտյան: Կառավարության այսօրվա նիստի սկզբում էլ վարչապետը հանձնարարականներ է տվել, հաստատվել է ՀՀ մարզերի զարգացման առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը: Կառավարության այս նիստն աչքի է ընկել տնտեսական ուղղվածություն ունեցող նախագծերի առատությամբ: Հաստատվել է  2016թ դրամավարկային քաղաքականության  ու  2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ  կառավարության եզրակացության նախագծերը, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:  Այս նախագծերով են տնտեսական ոլորտի պատասխանոտւները խոստանում, թե ինչպիսին է լինելու մեր երկրի տնտեսական ու սոցիալական պատկերը առաջիկա տարիներին: Հետաքրքրական է, որ կանխատեսումներում կենտրոնական բանկի ու կառավարության կարծիքները չեն համընկնում:

 

 

Հանրությանն առավել շատ հետաքրքրող  հարցերից մեկի՝ երբ ենք ավելի լավ ապրելու հարցի պատասխանը հնարավոր է փնտրել կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծերում: Միայն թե հարցի պատասխանն ու ընկալումը հասարակության ու պաշտոնյաների մոտ տարբեր է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրինակ շարունակում է պնդել՝ լավ ապրելու համար տնտեսական աճ է պետք ապահովել:

Աշխատավարձերի բարձրացման ակնկալիք առաջիկայում ՝ հատուկ կետով, չկա:

Գլխավոր ֆինանսիստի պարզաբանմամբ` «Ընթացիկ ծախսերի մեջ աշխատավարձի աճ չենք նախատեսում»:

Վարդան Արամյանը խոստանում է՝ տնտեսական աճը, եթե ավելի բարձր լինի, կվերանայեն նաև այս կետը: Տնտեսական ավելի բարձր աճ  ունենալու հարցում  կառավարությունը լավատես է, փոխարենը՝ հակառակ կարծիքին է գլխավոր դրամատունը: ԿԲ-ն,  ի տարբերություն կառավարության, տնտեսական աճի կանխատեսումներում ավելի համեստ է. «Մենք ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր ենք նախատեսում, ԿԲ-ն էլ  կանխատեսում է, որ պոտենցիալը առաջիկա երեք տարիների 3,2- 4,5  տոկոս կկազմի: Մենք միջնաժամկետ ծախսեր ծրագրով ապագա տարիներ ին 4,7, 5,4 տոկոս  2019-ին,  մինչև 5,7 ՝ 2020-ին»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց՝ նախ, սցենարների ու մեթոդաբանության  տարբերություն կա: Նաև նկատեց՝  ԿԲ  կանխատեսումները հիմնականում համընկնում են ԱՄՀ-ի ու ՀԲ-ի կանխատեսումներին: Բացի այդ, ըստ տնտեսագետի՝

«Բնականաբար կառավարությունը գուցե իր համար ավելի բարձր նշաձող է սահմանել, որպեսզի ձտգի ու հասնի դրան»:

Տնտեսության հիմնական ճյուղ համարվող գյուղատնտեսությունը պետք է ապահովեր աճիհիմքերը։ Սակայն տնտեսական ցուցանիշերն այլ բան են նախանշում։ Սրան նաև մյուս ոլորտներն են գումարվում։ Արդյունքում՝ ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի:

Ի դեպ, ֆինանսների նախարարն էլ կանխատեսումների տարբերությունում իր  պարզաբանումն ունի: ԿԲ-ն այդ կանխատեսումներն արել է 2016թ-ի աշնանը: ԿԲ-ն  ճշգրտումներ կատարում է  եռամսյակը մեկ: Ինչպես կառավարության նիստում գործընկերներին,  այնպես էլ նիստից հետո լրագրողներին ֆինանսների նախարարը վստահեցրեց՝  ընդհանուր առմամբ, ԿԲ-ի ու կառավարության մոտեցումները համընկնում են:

Back to top button