Քաղաքական

Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը. Աշոտյանը՝ եվրոպացի գործընկերներին

Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ շեղելու համար միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի կողմից անցյալ տարի Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ թույլ տված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սրա մասին գրել է Եվրանեսթի ԽՎ համանախագահներին, Եվրանեստի ԽՎ բյուրոյի անդամներին եւ ԵՄ- Հայաստան  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  անդամներին ուղղված նամակում։

Նամակն ամբողջությամբ ստորեւ.

«Հարգելի գործընկերներ,

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում հայկականի պատվիրակության եւ ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկականի կողմի անունից կցանկանային ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտում էր 1994-95 թթ. եռակողմ հրադադարի համաձայնագրերը։ Հուլիսի 4- ին Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին TR-107 համազարկային հրթիռային կայանք Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ստիպված էր միջոցներ ձեռնարկել ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար։ Պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրա հարձակումն իրականացվել էր մի վայրից, որտեղ տեղակայված է Ադրբեջանի բնակչությունը։ Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար։ Այս փաստը բազմիցս ներկայացվել է միջազգային հանրության ուշադրությանը։

Եվ այժմ Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ շեղելու համար միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի կողմից անցյալ տարվա Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի ժամանակ թույլ տված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից, որոնք ուղեկցվել են ԼՂ քաղաքացիական բնակչության նկատմամբ անասելի վայրագություններով՝ երեխաների սպանությամբ, տարեցների բարբարոսական դիակապտությամբ, ԻՊ ոճով գլխատումներով։

Բաքվի կողմից այս դատապարտելի սադրանքների հեղինակն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն։

Ադրբեջանի զինված ուժերից կողմից ԼՂ հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին շարունակական սադրանքներն ընդգծում են 2016- ի մայիսի 16- ին Վիեննայում եւ հունիսի 20- ի Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման, ինչպես նաեւ 1994-95 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման կենսական անհրաժեշտությունը, որը կարող է որպես գործիք ծառայել միջադեպերին կանխման համար, ինչպես նաեւ՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատումը եւ լիարժեք հավատարմությունը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես դա առաջարկում են ԵԱՀԿ ՄԽ  համանախագահները, եւ ինչին աջակցում են ԵՄ- ն ու Եվրախորհրդարանը։

Back to top button