Քաղաքական
ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել. օրակարգում բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է


Կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, արտահերթ նստաշրջան է գումարել: Նստաշրջանի օրակարգի հիմնական հարցը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ նստաշրջանի օրակարգում են նաև Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի գործունեության մասին հաղորդումները: