Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է


Քիչ առաջ ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 կետով հանգրվանելով 73-րդ հորիզոնականում: Պատճառն աշխարհի առաջնության ընտրական փուլում Մոնտենեգրոյից կրած խայտառակ պարտությունն է:
Հարևան երկրներից Ադրբեջանը 80-րդն է, Վրաստանը, 112-րդը, Թուրքիան 33-րդ, իսկ Իրանը 23-րդը: Երկու տեղով առաջադիմելով դասկարգման աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել աշխարհի չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Արգենտինան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան և Բելգիան:
Քիչ առաջ ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 կետով հանգրվանելով 73-րդ հորիզոնականում: Պատճառն աշխարհի առաջնության ընտրական փուլում Մոնտենեգրոյից կրած խայտառակ պարտությունն է: Հարևան երկրներից Ադրբեջանը 80-րդն է, Վրաստանը, 112-րդը, Թուրքիան 33-րդ, իսկ Իրանը 23-րդը: Երկու տեղով առաջադիմելով դասկարգման աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել աշխարհի չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Արգենտինան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան և Բելգիան: