Իրավիճակը տարածաշրջանում կարող է պայթյունավտանգ դառնալ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»


Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» այսօր լայնածավալ հոդված է հրապարակել Լեռնային Ղարավաղի հակամարտության վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն հրավիրելովով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ անցկացվող զորավարժությունների վրա:
«Ռուսական զորքի, Հայաստանի և նրա դաշնակիցների մարտունակության բարձրացմանը զուգահեռ Ադրբեջանի զորքը մանևրում է Ղարաբաղի մետակայքում: Ադրբեջանական զինուժը այժմ կենտրոնացել է Տերտերի շրջանի շփման գծի վրա», գրում է թերթը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ թեև կողմերը պնդում են, թե զորավարժությունները պլանային են, սակայն մի շարք հանգամանքներ մատնացույց են անում, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է պայթյունավտանգ դառնալ:
«Հակամարտության գոտում ակտիվ զորավարժություններ Բաքուն սկսել է անցկացնել վերջերս։ Դրանք հակասում են Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- գրում է թերթը։
Հոդվածի բնագիրը՝ այստեղ